Սուդանի Պորտ Սուդան քաղաքի ուսումնարանի ինքնաթիռը վթարի է ենթարկվել ուսումնական թռիչքի ժամանակ, մահացել է ղեկանիվին նստած ուսանողը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հաղորդել է Սուդանի զինված ուժերի ներկայացուցիչ Ահմեդ Խալիֆը։
Զինված ուժերի ներկայացուցիչը նշել է, որ ուսանող Սայաֆ Իդիս Օսման Սուլեյմանը թռիչք է կատարել ամենօրյա դասերի շրջանակներում: Ինքնաթիռը ընկել է տեխնիկական անսարքության պատճառով:
Պորտ Սուդանը գտնվում է Սուդանի արեւելքում՝ Կարմիր ծովի ափին: