News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Կատալոնիան իրավունք ունի անկախության հանրաքվե անցկացնել, ապա այլ սուբյեկտները եւս կարող են օգտվել այդ իրավունքից: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

Վերջինիս խոսքով՝ եթե Կատալոնիայի նման շրջանը՝ իսպանական ժողովրդավարության բարձր մակարդակով, ազգամիջյան հարաբերությունների եվրոպական մակարդակով եւ լավ սոցիալ-տնտեսական ցուցանիշներով, չունենալով անվտանգության ապահովման խնդիր, կարողացել է բարձրացնել անկախության իրավունքի հարցը՝ հասցնելով այն միջազգային մակարդակի քննարկումների, ապա այլ չճանաչված շրջանները, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղը, ավելի շատ պատճառներ ունեն այս հարցը բարձրացնելու համար:

Ինչպես նշել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահը, Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար այս հարցը ուղղակիորեն կապված է նրանց հետագա ֆիզիկական գոյության խնդրի հետ, քանի որ նրանք կանգնած են հարեւան Ադրբեջանից բխող ֆիզիկական ոչնչացման մշտական սպառնալիքի առջեւ:

«Այս գիտակցմանը մեր գործընկերները մեզ համար ոչ այնքան ցանկալի տեմպերով, սակայն, այնուամենայնիվ, մոտենում են», - ասել է Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի այս ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ