News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ն ներառում է տարբեր մասշտաբի տնտեսություններով երկրներ: Անվանական ՀՆԱ-ի մեծությամբ Ռուսաստանը Ղազախստանից 10 անգամ առաջ է, իսկ Բելառուսից՝ 29 անգամ: Հայաստանի եւ Ղրղզստանի հետ այս հարաբերակցությունը աճում է ըստ մեծության կարգի` տարբերությունը համապատասխանաբար` 122 եւ 196 անգամ:

ՌԴ համար ԵՏՄ իր չորս գործընկերների հետ արտաքին առեւտուրը համեմատաբար աննշան է: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ ԵՏՄ երկրների բաժինը Ռուսաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ չի հասել նույնիսկ 9 տոկոսի: Բայց նույնիսկ այս փոքր ծավալում  կան անհամաչափություններ:

Այսպիսով, Ղազախստանի եւ Բելառուսի համատեղ մասնաբաժինը  Ռուսաստանի՝ ԵՏՄ երկրների հետ արտաքին առեւտրի մեջ 94 տոկոս է կազմել: Սակայն Հայաստանի եւ Ղրղզստանի մասնաբաժինները զուտ խորհրդանշական էին, յուրաքանչյուր երկրի համար 3  տոկոսից մի փոքր ավելի:

Հայաստանը ԵԱՏՄ երկրներից միակն է, որն ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ (բացի Ղրղզստանից, որ Ղազախստանի հետ ընդհանուր սահման ունի): Առաջին հայացքից այս հանգամանքը ճակատագրական է փոխադարձ առեւտրի համար: Հարեւան Ադրբեջանը, լինելով ԱՊՀ անդամ, ԵՏՄ կազմում ընդգրկված չէ: Սակայն առեւտրի ոլորտում ՌԴ հետ համագործակցության համար բոլոր պայմանները, ի տարբերություն Հայաստանի, առկա են: Ադրբեջանը ՌԴ հետ կապ ունի ինչպես ցամաքային (ավտոճանապարհներ եւ երկաթուղի), այնպես էլ ծովային ճանապարհով (Կասպից ծովով):

Ադրբեջանը Ռուսաստանի հետ ունի ավելի մեծ ապրանքաշրջանառություն, քան Հայաստանի: Օրինակ՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 2,1 միլիարդ դոլար: Հայաստանի հետ այդ ցուցանիշը 1,6 անգամ պակաս է` 1,3 միլիարդ դոլար: Ընդ որում ապրանքաշրջանառության այս փոքր ծավալում մեծ է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի եւ ավտոմոբիլային վառելիքի մասնաբաժինը:

Այսպիսով, նախորդ տարի հանքային արտադրանքի (այսինքն, բնական գազի եւ նավթամթերքի) տեսակարար կշիռը ընդհանուր  ապրանքաշրջանառության մեջ 41 տոկոս է կազմել (նախորդ տարի 61 տոկոս): Այսինքն՝ արտաքին առեւտրաշրջանառության կառուցվածքը դիվերսիֆիկացված չէ:

Ակնհայտ պատճառներով նավթարդյունահանող Ադրբեջանի մոտ այս ցուցանիշը ավելի քիչ է եւ նույնիսկ անցյալ տարի չի հասել 5 տոկոսի: Ավելացնենք մի կարեւոր փաստ. անցյալ տարի Ադրբեջանից Ռուսաստան ներկրման ծավալը կազմել է 446 մլն դոլար, իսկ Հայաստանից` ավելի քիչ՝ 378 մլն դոլար:

Իհարկե ամեն ինչ կապել ՌԴ հետ ընդհանուր սահման չունենալոու հետ, չափանցված կլինի: Այդ պայմաններում մենք Վրաստանով տասնյակ հազարավոր տոննա բեռ ենք արտահանում:

Օրինակ, անցյալ տարի երրորդ երկրներ մոտ 04 մլն տոննա պղնձի խտանյութ է արտահանվել: Նույն ՌԴ էլ տասնյակ հազարավոր տոննա միրգ եւ բանջարեղեն ենք արտահանում: Բայց դա ավելի շատ հազվագյուտ բացառություն է, քան կանոն: Այնպես, որ հարցը ավելի շատ Հայաստանի բացթողումների մեջ է, որը արդյունավետ չի օգտագործում ԵՏՄ հնարավորությունները:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ