News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան այսօր աճուրդում վաճառվեց՝ 5 միլիոն 500 հազար դրամով: Նախկին աճուրդների ժամանակ հայտեր չէին ներկայացվում: Այս անգամ էլ ընդամենը 1 հայտ է ներկայացվել: Այս մասին Aravot.am-ին  ասացին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից:

Հիշեցնենք, որ  ՀՀ առաջին նախագահին սպասարկածը  1982 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի մեքենա է: Սրա մեկնարկային գինը եղել է 17 միլիոն դրամ: Եվ ըստ օրենքի, եթե աճուրդում հայտ չի ներկայացվում եւ գնորդ չի լինում, ապա աճուրդի հանված ապրանքի գինը նվազեցվում է: Ըստ այդմ, այս ավտոմեքենայի գինը 17 միլիոնից նվազեցվել էր 10 միլիոն 880 հազար դրամ, ապա նոյեմբերի 27-ին` 8 միլիոն 704 հազար դրամ, իսկ այսօր այն իջեցվեց 5.5 միլիոն դրամի:

Թե ով է ՀՀ առաջին նախագահի մեքենայի գնորդը, պետգույքի վարչությունից վստահեցրին, որ իրավունք չունեն այդ մասին հայտարարել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ