Նախօրեին Ադրբեջանում հաստատվել է «2018-ի ապրուստի նվազագույն միջոցների մասին օրենքը», որը բնակիչների մոտ ոչ միանշանակ արձագանք է ստացել:

Ըստ minval.az-ի՝ նվազագույն շեմը հաստատվել է հետեւյալ կերպ՝ աշխատունակ քաղաքացիների համար՝ 183 մանաթ, թոշակառուների՝ 144 մանաթ, երեխաների՝ 154 մանաթ:

Բացի այդ, պարզվել է, որ կենսաթոշակները 3-5 մանաթով կբարձրանան, իսկ նվազագույն աշխատավարձը մինչեւ 130 AZN կբարձրանա:

Ինչ վերաբերում է հաշմանդամների համար նպաստների բարձրացմանը, ապա ըստ լրատվամիջոցների տվյալների, առաջին կարգի հաշմանդամների համար նպաստը 10 մանաթով բարձրացրել են:

Իսկ պատգամավորների աշխատավարձը բարձրացրել են 800 մանաթով:

 «Փոխվաչապետ Ալի Հասանովը դեռ կանխատեսեց. «2020-ին Ադրբեջանումն աղքատ մարդ չի լինի»:

Պատկերացրեք՝ 2020 թվականն է, երկրում ոչ մի գործազուրկ, ոչ մի կարիքավոր չի մնացել: Նավթի գումարները շռայլորեն բաժանվում են երկրի բոլոր բնակիչներին եւ նրանք բոլորը գոհ ու կուշտ իրենց ավտոմեքենաներով գնում են Գ. Ալիեւի անվան օդանավակայան եւ ուղիղ չվերթով մեկնում են Փարիզ հանգստյան օրերը վայելելու:

Սակայն այն լուրից հետո, որ աղքատներին պետությունն իր հաշվին է հուղարկավորելու, մենք կարծես թե չուրախացանք: Եվ եթե 2020-ին ըստ Հասանովի աղքատներ չեն լինի, ապա ինչի համար են այդ անվճար հուղարկավորության մասին սարսափելի լուրերը:

Այսինքն, այնումամենայնիվ, աղքատները կնմահանա՞ն: Ներկա իրողություններում այլ կերպ հնարավոր էլ չի, որ լինի», - նշում է պարբերականը: