News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում 2017 թվականը հայկական պատվիրակության համար բավական լարված էր։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

Նրա մեկնաբանմամբ՝ Վեհաժողովում տարածվել էին մի քանի բանաձեւերի նախագծեր ու փաստաթղթեր, որոնք պարունակում էին ուղղակիորեն Հայաստանի շահերին առնչվող ձեւակերպումներ։ «Պատվիրակությանը հաջողվեց չեզոքացնել հայկական կողմից համար սպառնալիքները եւ ապագայում նման սադրանքներից խուսափելու համար հող նախապատրաստել»,- հավաստել է Հովհաննիսյանը՝ միաժամանակ խոստովանելով, ամբողջությամբ խուսափել այդպիսի դեպքերից հնարավոր չէ, քանի որ ԵԽԽՎ-ն լի է քաղաքականապես իրար հակասող շահերով։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը կգործի ավելի ճկուն եւ կփոխի ռազմավարությունը՝ կախված կոնկրետ իրավիճակից ու քաղաքական օրակարգից՝ միաժամանակ ջանալով առավելագույնս արդյունավետ պաշտպանել կառույցում Հայաստանի շահերը։  Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ հայկական պատվիրակության գործունեությունը պայմանավորված չի եղել միայն ազգային շահերի նեղ շրջանակով։ «Մենք ակտիվորեն մասնակցել ենք օրակարգի ընդհանուր հարցերի քննարկմանը, ինչը շատ կարեւոր է, քանի որ եվրոպական ընտանիքի մյուս անդամներին կարելի է հետաքրքրել մեր օրակարգով հենց այդպես»,- նշել է ԱԺ փոխխոսնակը։

Հովհաննիսյանի խոսքով՝ 2018 թվականին եվրոպական գործընկերների հետ նախատեսվում է Հայաստանում ծրագրեր իրականացնել մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների ոլորտում։ «Այս տարի մենք կշարունակենք մեր համագործակցությունն ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ Եվրամիության մեր գործընկերների հետ։ Այս առումով կցանկանայի նշել, որ 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի ու Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախանշել է համագործակցության նոր հեռանկարներ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության, արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների սատարման առումով»,- հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը։

Ի պատասխան ԵԽԽՎ-ում ադրբեջանական կողմի սադրանքներին հակազդեցության մասին հարցին՝ Արփինե Հովհաննիսյանը ընդգծել է, որ դրանք ամենուր են, բայց չկան այնպիսի սադրանքներ, որոնք հնարավոր չլինի չեզոքացնել եւ տալ համարժեք պատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ