News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, բաց քվեարկությամբ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Սաթիկ Սեյրանյանը: 

Համագումարի ժամանակ Սաթիկ Սեյրանյանի օգտին քվեարկեց միության 57 անդամ, եւս մեկը դեմ քվեարկեց: Ինքնառաջադրվել էր նաեւ երիտասարդ լրագրող Հարություն Ծատրյանը, որն ընդամենը 3 տարի առաջ էր անդամակցել միությանը եւ Միության կանոնադրության համաձայն իրավունք չուներ լինել թեկնածու, սակայն նիստը վարող Նաղաշ Մարտիրոսյանն անտեսեց այդ փաստը եւ քվեարկության դրեց նաեւ նրա թեկնածությունը: Հարություն Ծատրյանը հավաքեց զրո ձայն:

Նշենք, որ համագումարն անցավ բավականին լարված մթնոլորտում: Ներկաներից շատերը պնդում էին, որ համագումարի անցկացումն անօրինական է, իրենք զանգով են իմացել դրա մասին եւ նույնիսկ օրակարգը չունեն:

«Ոչ մեկս պատվիրակ չենք, զանգել, կանչել են, այս ամենն օրենքի շրջանակում չէ: Ինչո՞ւ ենք Գրողների միությունում անում մեր համագումարը, ինչո՞ւ ենք մեր Միության շենքը վարձով տվել»,- հայտարարեց Լավրենտի Միրզոյանը:

Հարություն Ծատրյանը նույնպես նշեց, որ սոցիալական ցանցից է իմացել համագումարի մասին, ապա հետաքրքրվեց, թե ինչու է այդքան քիչ մարդ եկել: Հետաքրքրական է, որ Աստղիկ Գեւորգյանը նույնիսկ Միության անդամների իրական թիվը չգիտեր, հետեւաբար, պարզ չէր, թե անդամների քանի տոկոսն է ներկա այսօրվա համագումարին: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը արդեն 40 տարի (1977 թվականից) ղեկավարում է Աստղիկ Գեւորգյանը: 1997 թվականից ի վեր Միությունը համագումար չէր անցկացրել:

Շուրջ 10-15 րոպե տեւած սուր բանավեճից հետո Նաղաշ Մարտիրոսյանին վերջապես հաջողվեց թեկնածուներ առաջադրելու մասին հայտարարել: Մարտիրոսյանն շտապում նիստն ավարտել 1,5 ժամում, քանի որ այդքան ժամանակով էին վարձակալել դահլիճը. նա մոռացավ առաջադրումից հետո թեկնածուներին ձայն տալ:

«Սաթիկ Սեյրանյանին բոլորն էլ ճանաչում են, ի՞նչ ձեւականությունների հետեւից ենք ընկել, ով Սաթիկ Սեյրանյանին չի ճանաչում, իր խնդիրն է»,- ասաց նա:

Չնայած սրան, Սաթիկ Սեյրանյանն ու Հարություն Ծատրյանը ելույթ ունենալու իրավունք ստացան եւ ծրագրային դրույթները ներկայացրին: Միության նախագահի քվեարկությունից հետո շատերը հեռացան դահլիճից, չնայած որ վարչության կազմն էլ պետք է ընտրվեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Քրեական օրենսգրքում կրկին փոփոխություններ կլինեն
«ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի աշխատակիցները տեղեկություններ ունեն, որ...
«Փաստ». Փորձում են իրենց վրայից մաքրել «չկրակելու» թեման
Սակայն նոյեմբերի 16-ի հետ կապված ուշագրավ այլ հանգամանքներ են հայտնի դարձել «Փաստին»...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ում իրական ճգնաժամ ստեղծեց
Բանն այն է, որ իշխանության համար «ճակատագրական» դիմումները քննելիս ՍԴ մեծամասնությունը հստակորեն փաշինյանական կամքն է...
«Փաստ». Հերթակա՞ն, թե՞ արտահերթ «ինստրուկտաժ»
Մասնավորաբար, մենք տեղեկատվություն ունենք, որ այդ հանդիպումները…
«Ժողովուրդ». Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի գնահատմամբ՝ դա ոչ այլ ինչ է, քան վարչական լծակների...
«Փաստ». Արդյո՞ք 350 միլիոն դրամը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտրությունների հետ
Կոմիտեում հարցի հիմնական զեկուցողը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է եղել: Սակայն գյուղատնտեսության աջակցության...