News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2017 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել այն մասին, որ Լոռու մարզի Մղարթ բնակավայրում բողոքի ակցիայի իրականացման ընթացքում խոչընդոտել են այն լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Հաղորդումը սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով հանգամանքներն ստուգելու և քրեական գործի հարուցման հիմքերը պարզելու նպատակով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին  Լոռու մարզի Մղարթ բնակավայրի նախկին գյուղապետարանի շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում նույն բնակավայրի բնակիչ Հ. Դ.-ն հարվածել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանի տեսախցիկին՝ այդ կերպ խոչընդոտելով նրա կողմից իր մասնագիտական օրինական գործունեության իրականացմանը:

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել վերոհիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  հարուցել քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ