News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հետեւելով բազմաթիվ այլ երկրների օրինակին՝ Հունաստանն էլ է սկսելու զբոսաշրջիկներից հարկ գանձել 2018-ի հունվարի մեկից, հայտնում է Nat-geo-ն։ Այս մտադրությունը քննարկվում էր 2016-ից սկսած։ 

Օրինագիծը քննարկելիս՝ հունական տուրբիզնեսի ներկայացուցիչները կառավարությանը խնդրել են լրացուցիչ հարկը գանձել  միայն ամենաթեժ զբոսաշրջային սեզոնին՝ հուլիսին ու օգոստոսին՝ պատճառաբանելով, որ  նույնիսկ ամբողջ ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում հյուրանոցների եկամուտն այնքան էլ մեծ չէ՝ տեղերի մեծ մասը զեղչերով է տրամադրվում։ Եթե հարկը ամբողջ տարվա ընթացքում գործի, Հունաստանի կուրորտները կկորցնեն իրենց մրցունակությունը։

Թվում էր, թե այս փաստարկներն ընդունվել էին։ Սակայն 2017-ի վերջին կառավարությունը վերադարձել է իր սկզբնական ծրագրին, հայտարարելով նոր հարկի մասին, որը գանձվելու է երկիր մտնելիս կամ մեկնելիս, հյուրանոցում կամ լիցենզավորված տներում իջեւանելու դեպքում՝ տուրի գնից առանձին։ Եթե զբոսաշրջիկը չցանկանա ենթարկվել նոր կանոնին՝ նրան կարող են տեղ չհատկացնել հյուրանոցում, նույնիսկ եթե նա ամբողջությամբ վճարել է դրա համար։

Ամենամեծ տուրիստական հարկը հինգաստղանի հյուրանոցների համար է գործելու՝ 4 եվրո մեկ գիշերվա  համար։ 4 աստղանի հյուրանոցներում հարկը կլինի օրական 3 եվրոյի չափով, 3 աստղանիների համար՝ 1․50 եվրոյի չափով, իսկ 1  եւ 2 աստղանի հյուրանոցներում՝ 0․50 եվրոյի չափով։ Վարձով տներում հարկերը զգալիորեն ցածր են։ Չորս աստղանի տների դեպքում՝ օրական 1 եվրո։

Տուրօպերատորների հաշվարկներով՝ նոր հարկի պատճառով զբոսաշրջային տուրերը կթանկանան միջինը 40 եվրոյով։

Որոշ բարձրակարգ հյուրանոցներ արդեն պատրաստակամություն են իրենց հաշվին վճարել այդ հարկը՝ հույս ունենալով նոր պայմաններում պահպանել իրենց մրցունակությունը ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ