News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիացի փրանքերը (անգլ. pranker - կատակարար)  ձերբակալվել է 911 ծառայության կեղծ կանչի համար, ինչը հանգեցրել էր նրան, որ ոստիկանության աշխատակիցը սպանել է Կանզասի անզեն բնակչի, հաղորդում է Americaru-ն:

25 ամյա Թայլեր Բարրիսը, որը կասկածվում էր Էնդրյու Ֆինչի մահվան պատճառ դարձած ոստիկանությանը կեղծ ահազանգ տալու համար, ձերբակալվել է ուրբաթ օրը:

Բարրիսի ողբերգական կատակը, որը հայտնի է որպես swatting, մեծ տարածում է գտել առցանց խաղացողների շրջանում. որեւէ մեկը շարունակվող բռնի հանցագործության մասին պատմություն է կազմում՝ ոստիկանության զանգվածային ուշադրությունը գրավելու համար: Նմանատիպ կատակներով զվարճանում են հիմնականում Call of Duty խաղի սրահարները:

Ֆինչը սպանվել է հինգշաբթի երեկոյան, երբ Բարրիսը ոստիկանությանը հայտնել էր, որ գնդակահարել է իր հորը եւ պատանդ վերցրել մորն ու կրտսեր եղբորը:

«Ես կրակել եմ նրա գլխին, եւ նա այլեւս չի շնչում, - ասել է Բարրիսը արված ահազանգի ժամանակ, - Ես կարող էի ուղղակի բենզին լցնել ամբողջ տան մեջ, ուղղակի այրել ամեն ինչ»: Հետո Բարրիսը ոստիկաններին հայտնել է Ֆինչի հասցեն:

«Փրանքերի պատճառով մենք այժմ անմեղ զոհ ունենք», - երեկ երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ոստիկանության պետի տեղական Թրոյ Լիվինգսթոնը:

Ահազանգից հետո ստիկանությունը պատրաստ վիճակում վայրկենապես ժամանել է նշված հասցեով: Երբ ոչինչ չկասկածող, անզեն Ֆինչը մոտեցել է դռանը, ոստիկանները սկսել են բղավել, որպեսզի նա վայր դնի զենքը: Ըստ ոստիկանության՝ շփոթված Ֆինչը ձեռքը գոտուն է տարել, եւ ոստիկանությունը, վախենալով, որ վերջինս զենք է հանում, կրակել է նրա ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ