News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի Լուրեստան նահանգի  նահանգապետի տեղակալ Հաբիբուլա Խոջաստեփուրը կիրակի օրը հաստատել է ավելի վաղ ստացված տեղեկությունն այն մասին, որ նախօրեին Դորուդ քաղաքում անցկացված հակակառավարական ցույցերի ընթացքում երկու մարդ է սպանվել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Շաբաթ երեկոյան Դորուդում ապօրինի բողոքի ցույց էր կազմակերպվել, մի խումբ մարդիկ փողոց էին դուրս եկել: Նրանք լսեցին թշնամաբար տրամադրված խմբերի կոչերին, ինչն էլ ի վերջո հանգեցրեց բախումներին», - գրում է The Daily Star-ը: «Ցավոք, բախումների ժամանակ Դորուդի երկու բնակիչ է սպանվել», - ասել է նա:

Ընդ որում, փոխվարչապետը շեշտել է, որ անվտանգության ուժերի ներկայացուցիչները չեն կրակել ցուցարարների ուղղությամբ:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում հայտարարել են, որ այս մարդկանց մահվան պատճառ է դարձել մի շարք անհայտ անձանց կողմից բացված կրակը՝ որսորդական հրացաններից եւ մարտական զենքերից: Վերջիններիս վարկածով՝ մարդիկ բողոքի ցույցի էին եկել, ապա անկանոն կրակ բացվեց ցուցարարների եւ տեղական իշխանությունների նստավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով 2 մարդ է զոհվել, 6 մարդ վիրավորվել է:

Արեւմտյան լրատվամիջոցները նշում են, որ Իրանում հինգշաբթի օրը զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաներ են սկսվել՝ երկրում տիրող տնտեսական իրավիճակից դժգոհության պատճառով:

Ցույցեր են գրանցվել Թեհրանում, Կումայում, Քերմանշայում, Մաշհադում, Համադանում, Ռեշտեում: Սակայն ԶԼՄ-ները հաղորդում են, որ շատ հաճախ դժվար է ստուգել իրադարձությունների հետ կապված տեղեկատվությունը՝ իրանական լրատվամիջոցների կողմից բողոքների լուսաբանման բացակայության եւ իշխանությունների կողմից սահմանված տեղաշարժման սահմանափակումների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ