News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի եւ օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար:

Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր եւ մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը:

Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն դեկտեմբերի 31-ին Լարսի սահմանային անցակետը հատել է 90 տրանսպորտային միջոց:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 46 բեռնատար:

Հիշեցնենք, որ 10 օրից ավելի Վերին լարսի անցակետը փակ էր բեռնատարների համար։ Անցակետը բացվել է դեկտեմբերի 30-ին։ Այդ պահի դրությամբ ռուսական կողմում շուրջ 350 բեռնատար կար։ MEWS.am-ի խմբագրություն զանգահարած վարորդներից Գեղամ Բարսեղյանը պատմել էր, որ որեւէ մեկն իրենց օգնություն չի ցուցաբերում: 

«Բազմաթիվ բեռնատարներ Վլադիկավկազ չհասած, սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա կանգնած են եւ պատասխանատուներից ոչ ոք չկա, որից հնարավոր կլինի ճշտել, թե ինչքան ժամանակ են այդպես մնալու: Անելանելի վիճակում ենք, ոչ մեկի հետ էլ խոսալ չի լինում, արհամարհում են, անմարդկային վերաբերմունք ա լրիվ: Ոչ մեկը ոչ մոտենում է, ոչ ասում ա՝ ինչի կարիք ունեք, ոչ վրան կա, ոչ էլ սնունդ: Սահմանին հասնելու համար 7 կիլոմետր է մնացել, բայց 5 ժամում 200 մետր ենք անցել, երեւի երկու օր էլ այստեղ կմնանք»,-ասել է նա՝ հավելելով, որ վարորդներն իրենց մոտ սնունդ չունեն, սակայն, մոտակայքում կան խանութներ եւ այդ խանութներից են սնունդ գնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ