Իրանի նախագահ Հասան Ռոհանին բողոքի ակցիաների ֆոնին հայտարարել է, որը երկրում տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը կակտիվացնի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  տեղական Fars գործակալությանը:

Ռոհանին ասել է, որ կառավարությունը կկրկնապատկի իր ջանքերը երկրում տնտեսական խնդիրների, գործազրկության, օդի աղտոտման եւ գնաճի հարցերի լուծման համար:

Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհեդը, Իսֆահանը եւ Ռեշտը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Ավելի վաղ իշխանությունները հաղորդել էին, որ Դորուդ քաղաքում բողոքի ցույցերի ընթացքում երկու մարդ է զոհվել՝ նշելով, որ «անվտանգության ուժերը ցուցարարներին չեն կրակել»: