Հունվարի 1-ին հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, որոնցից 10-ը՝ մարզերում, 3-ը՝ Երեւանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ավտովթարների հետեւանքով երեք մարդ է զոհվել, երկուսն ամուսինններ են։ Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 18 քաղաքացի։