News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վերջին երեք օրում մոտ 450 մարդ է ձերբակալվել Թեհրանում, հայտնում է տեղական Ilna գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանի փոխնահանգապետ Ալի Ասգար Նասերբահթին։

«200 մարդ է ձերբակալվել շաբաթ, 150 մարդ՝ կիրակի ու 100 –ն էլ՝ երկուշաբթի»,-ասել է Նասերբախտը;

Հիշեցնենք, որ Իրանի խոշոր քաղաքներում՝ այդ թվում Թեհրանում, Մեշհեդում, Սպահանում ու Ռեշտում, դեկտեմբերի 28-ից սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ այդ բողոքները ոչ միայն ներքին խնդիրներով են պայմանավորված, այլեւ արտաքին հրահրումներով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ