News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փորձագետները հայտնել են, թե որոնք են եղել 2017-ի ամենատարօրինակ կերակրատեսակները։ Հիմք են ընդունվել սոցցանցերի սննդային թրենդները, հայտնում է Vistanews-ը։

Հատուկ ուշադրություն է հատկացվել այսպես կոչված միաեղջյուրի ուտելիքին։ Այն իրենից ներկայացնում է ամենահասարակ կերակրատեսակները, որոնք զարդարված են վառ ներկանյութերով։ Որպես կանոն, դրանք սարսափելի համ ունեն։ Նաեւ նշվել է ամպային ձվերի վերաբերյալ թրենդը։ Վերջինները իրենցից ներկայացնում են հարած ու թավայի վրա տապակած դեղնուց։ Այս կերակրատեսակի պահանջարկը սաստիկ նվազել է, երբ պարզվել է, որ դրանում շատ կալորիաներ կան։ Նաեւ սոցցանցերում 2017-ին շատ պոպուլյար են եղել վարդագույն շոկոլադը, սուշի բուրգերը, բանջարեղենային յոգուրտները ու փայտածուխով պաղպաղակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ