News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին մեկնաբանել է երկրում սկսված բողոքի ցույցերը, հայտնելով, որ երկրի «թշնամիները» ձգտում են օգտագործել ցանկացած հնարավորություն՝ Իրանի ժողովրդին վնասելու համար, օգտագործելով «փող ու զենք», հայտնում է Mehr գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ Խամենեին նշել է, որ «թշնամիները բոլոր միջոցներով՝ այդ թվում փողով ու զենքով, միավորվել են, որպեսզի վնասեն պետական իշխանությանը»։

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ավելի վաղ հայտնել էր, որ Իրանում բողոքի ակցիաները անցնում են «միջնորդավորված պատերազմի» շրջանակում, որը Թեհրանի դեմ վարում են մի քանի երկրներ։ Նա նշել է, որ այդ բողոքի ցույցերի ետեւում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Սաուդյան Արաբիան։ Նրա խոսքով՝ այդ երկրները ղեկավարում են սոցցանցերի արշավները, որոնք էլ ազդում են բողոքի ցույցերի անցկացման վրա։

Իրանի խոշոր քաղաքներում դեկտեմբերի 28-ից բողոքի ցույցեր են սկսվել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ անկարգությունների հետեւանքով առնվազն 20 մարդ է զոհվել։ Թեհրանում վերջին երեք օրերին մոտ 450 մարդ է ձերբակալվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ