News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բիթքոինը հակասում է իսլամի նորմերին: «Բիթքոինի ապօրինի վաճառքի մասին» համապատասխան ֆեթվա է հրապարակել Եգիպտոսի գերագույն մուֆթի Շավքի Ալլամը, փոխանցում է Middle East Eye-ը:

Նրա պարզաբանմամբ՝ կրիպտոարժույթի վաճառքը չի թույլատրվում, քանի որ  Եգիպտոսի կառավարությունն այն չի օրինականացրել: «Բիթքոինը կարող է վնաս հասցնել երկրի սոցիալական եւ տնտեսական անվտանգությանը»,- նշված է Եգիպտոսի Գերագույն կրոնական ինստիտուտի հայտարարության մեջ:

Մուֆթիի խորհրդական Մահդի Աշուրը հայտարարել է, որ այս արժույթն «օգտագործվում է ահաբեկիչների ուղղակի ֆինանսավորման համար»՝ նշելով, որ դրանով գործարքները կարող են տնտեսությանը վնաս հասցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ