News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազերի Ջահրումին սպառնացել է Telegram մեսենջերի ամբողջական արգելափակմամբ։ Նախարարը կոչ է արել մեսենջերի ղեկավարությանը արգելափակել «ահաբեկիչների ալիքները», հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը։

«Եթե Telegram-ի ղեկավարությունը չհարգի իրանցիների պահանջը, ապա  ծրագիրը լիովին կսահմանափակվի»,- սպառնացել է  նախարարը:

Միեւնույն ժամանակ, Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալի Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ իրանական իշխանությունները մտադիր են ամբողջությամբ  հունվարի 5-ին  հանել Telegram- ի եւ Instagram- ի սահմանափակումները:

Ավելի վաղ Telegram-ի հեղինակ Պավել Դուրովը հաստատել էր, որ մեսենջերն արգելափակված է  Իրանի տարածքում: Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները այսպիսի քայլի են գնացել մեսենջերի ղեկավարության մերժումից հետո փակել մի շարք ալիքներ։

Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհեդը, Սպահանը եւ Ռեշտը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքներով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ անկարգությունների արդյունքում զոհվել է 20 մարդ։ Շուրջ 450 հոգի ձերբակալվել են Թեհրանում վերջին երեք օրերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ