News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

 Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ երկրում բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 42 հազար մարդ, հաղորդում է ISNA-ն:

«Ըստ պատասխանատու մարմինների տրամադրած ճշգրիտ տվյալների` բողոքի ակցիաներին մասնակցել է ոչ ավելի, քան 42,000 մարդ եւ դա շատ չէ», - ասել է նա:

ՆԳ նախարարը նաեւ հավելել է, որ նման ակցիաները բնական են եւ անցկացվում են բոլոր երկրներում:

Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհեդը, Իսֆահանը եւ Ռեշտը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքներով:  Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ առնվազն 20 մարդ դարձել է անկարգությունների զոհ, վերջին երեք օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում ձերբակալվել է շուրջ 450 մարդ:

Նախօրեին ԻՀՊԿ հրամանատար Մուհամմադ Ալի Ջաֆարին ասել է, որ երկրում ցուցարարների համար խոռվությունը անհաջող ավարտ է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ