News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե նման տաք եղանակը 10 օր էլ շարունակվի հանրապետությունում, հետեւանքները շատ բացասական կլինեն մեր գյուղատնտեսության համար: Այս մասին այսօր` հունվարի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը` անդրադառնալով եղանակային աննախադեպ տաք պայմաններին։

«Միակ լավ երեւույթն այն է, որ գիշերվա եւ ցերեկվա ջերմաստիճանների տարբերությունն այնպիսին է, որ չի թողնում ծառերը բողբոջեն, ինչը շատ լավ է: Մեղրիում ունենք ծառերի ծաղկելու եզակի դեպքեր, որը, բարեբախտաբար, համընդհանուր չէ»,-ասաց գյուղատնտեսը:

Հրաչ Բերբերյանի կարծիքով` առավել առավել մեծ վնասներ կարող են կրել աշնանացանի ցանքատարածությունները, որոնք մինչեւ հիմա ձյան շերտի տակ չեն:

«Եթե հիմա ցրտահարություն լինի ցորենի բերքի մեծ կորուստ ենք ունենալու: Նաեւ մտահոգիչ է շատ այգեթաղ չարած խաղողի այգիները նույնպես շատ կվնասվեն»,-ասաց գյուղատնտեսը:

Հրաչ Բերբերյանը հուսով է, որ հունվարի կեսերից ձմեռային ցուրտ եղանակ կլինի եւ գյուղատնտեսությանը շատ մեծ վնասներ չի կրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ