News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Citroen ընկերությունը ներկայացրել է հեչբեքի հատուկ C3 տարբերակը։ Նոր հեչբեքի նախագծմանը մասնակցել է Elle ֆրանսիական ամսագիրը, հաղորդում  է Autonews.ru-ն։

Citroen C3 Elle-ն ունի սպիտակ երանգի թափք, տանիքը ավազագույն է, արտաքին հայելիները սեւ շրջանակներով եւ վարդագույն տարրերով, այդ թվում՝ հակամառախուղային լուսարձակները։  Առաջնային դռներին հայտնի  ամսագրի պատկերանիշներն  են։ Սրահի առաջնային մասը ստացել է վարդագույն եզրավորում, իսկ նստատեղերը մոխրագույն են։

Մեքենան հագեցած է ConnectedCAM համակարգով՝ փոքրիկ դիմային տեսախցիկով, սրահում տեղադրված հայելիով։ Համակարգը ունակ է լայնակի նկարահանում իրականացնել եւ ավտոմատ պահպանել տեսանյութը բախման դեպքում՝ կատարելով տեսագրանցման գործառույթ։ Բացի այդ, վարողը կարող է  երթը լուսանկարել եւ լուսանկարը տեղադրել սոցիալական ցանցերում մուլտիմեդիայի համալիրի միջոցով։

Citroen C3 Elle ներառում է նաեւ տեղեկատվական-զվարճանքի համակարգ յոթ դույմ սենսորային էկրանով եւ արբանյակային նավիգացիայով, ինչպես նաեւ դիմացից բախման նախազգուշացման, ավտոմատ արգելակման եւ շարքերով երթեւեկության հսկման համակարգ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ