News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Jalopnik առցանց պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Panasonic ընկերության անվարորդ մեքենայի առաջին լրտեսական լուսանկարը: Ենթադրվում է, որ նորույթը մի քանի օր անց ցուցադրության կհանվի Լաս Վեգասում CES ցուցահանդեսում, հայտնում է Autonews.ru-ն:

Panasonic-ն ակտիվորեն ներդրումներ է կատարում սեփական ավտոմոբիլային նախագծերի ստեղծման գործում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ճապոնական ընկերությունը մինչեւ 2022 թվականը մեքենաների ոլորտում ներդրումները կկրկնապատկի՝ 1.3 տրիլիոն իենից հասցնելով 2.5 տրիլիոն իենի (շուրջ 11.6 մլրդ դոլարից մինչեւ 22.2 մլրդ դոլար):

2017 թվականի նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Panasonic-ն ավտոմատ կառավարման համակարգով մեքենաներ է թողարկել: Մեքենայի փորձարկումները՝ հնարավորինս մոտ իրական պայմաններին, մեկնարկել են Ճապոնիայից արեւմուտքում Ֆուկուի պրեֆեկտուրայի Էյհենձի տարածքի վեց կիլոմետրանոց ճանապարհահատվածում:

Մասնավորապես, ինժեներները փորձարկել են տեսախցիկների եւ սենսորների աշխատանքի արդյունավետությունը, որոնք որոշում են մեքենայի գտնվելու վայրը եւ վերահսկում շրջակա պայմանները: Բացի այդ՝ արհեստական ինտելեկտի վարքը փորձարկվել է երթեւեկի ժամանակ հնարավոր արտակարգ իրավիճակների հաղթահարման ունակության առումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ