News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

94 տարի առաջ Թբիլիսիում ծնվել է հանճարեղ հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը։

Նա ռեժիսոր էր եւ սցենարիստ, դերասան եւ նկարիչ, քանդակագործ եւ կոմպոզիտոր, հանդերձապան եւ դիմահարդար, հուշագիր եւ խորեոգրաֆ: Նա մեծագույն միստիֆիկատոր էր, եւ ոչ միայն արվեստում: Փարաջանովը առասպելներ էր ստեղծել սեփական կյանքի մասին: Նա հռչակվել էր իր էքսցենտրիկ արարքներով, հումորներով ու սկանդալներով: Ինչպես ասել է մի ուկրաինացի կինոքննադատ, նա, սակայն, առաջին հերթին «վտանգավոր ազատ մարդ էր»:

Հանճարեղ հայ ռեժիսորի տարեդարձի կապակցությամբ, որը ծնվել է Վրաստանում եւ ուկրաինական ազգայնականության համար ռուսական բանտում արգելափակվել, ներկայացնում ենք նրանից մի քանի մեջբերումներ՝

«Իմ ամբողջ կյանքը նախանձն է առաջ շարժում: Ես  նախանձեցի գեղեցիկներին  եւ գրավիչ դարձա,  նախանձեցի խելացիներին  եւ անկանխատեսելի դարձա»։

«Ամենաահավորը հրաշալին չնկատելն է»։

«Ժամանակը մեծահոգի է եւ արդարացի, այն մաքրում է հիշողությունը, դատապարտվածներց հեռացնում է զրպարտությունները եւ վիրավորանքները, հարություն է տալիս մոռացվածներին, դատում է անիրավներին»։

«Ես քիչ եմ ֆիլմ նկարել: Իմ պահարաններում 23 չիրականացված սցենար կա: Ինձ համար դժվար է: Բայց ոչինչ: Մենք մեր մահով մեզ հետ կտանենք մեր մի մասնիկը եւ դա գաղտնիքի կփոխակերպվի»

«Ինձ պետք է առգրավեին, եւ դա տեղի ունեցավ (իր կալանքի մասին)

«Քեզ ասելու ոչինչ չունեմ. միայն մեկ բան՝ երբ վատ զգաս, հպվիր գորգին, դրա մեջ ջերմություն կա: Դա ես եմ» (ուղղված է որդուն)

«Իմ հասկացել եմ, եւ դա ամենասարսափելին է… Ես հարավն ու արեւելքն եմ: Կեղտոտ եւ մաքուր»

«Քսաներորդ դարում ինչպե՞ս կարելի է պատկերացնել մի հորդա, անխելք մի ցեղ, կյանքի համար վտանգավոր, չկազմակերպված, գիշատիչ մարդկանց։ Եթե նկարում ես ծաղրանկար կամ քայլք ես ցույց տալիս, կարող են հարվածել աղյուսով, քանի որ համարվում է, որ ծիծաղելի մեկին ես ստեղծել»։

«Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ բան արել, բայց անչափ շատ բան սիրել: Մարդկանց եմ շատ սիրել եւ նրանց շատ պարտական եմ: Գորշի հանդեպ անհանդուրժող էի: Ամենանորաձեւ գույնն էր: Ժամանակի անհրաժեշտությունն էր»։

«Ես աշխարհից վրեժ կլուծեմ սիրով»։

«Ես խելագար ծերուկ եմ, որը ծաղիկներ է նկարում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ