Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր` հունվարի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվում է Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ (ֆոտոռեպորտաժ):
Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց աշխարհասփյուռ համայն հայությանը` ամենքին փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» ավետիսը:
Նշենք, որ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության եւ Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Պատարագ եւ կատարվում է Ջրօրհնեք, իսկ հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվել է Սուրբծննդյան Ճրագալույցի պատարագ:
Այս տարի Ջրօրհնեքի արարողությանը խաչքավորը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր: Իսկ Սուրբ Ծննդյան պատարագին ներկա են ՀՀ Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներ, նախարարներ: