Բրիտանացի երաժիշտ Դեւիդ Բոուիին պատկանած Volvo 262C ավտոմեքենան Շվեյցարիայում տեղի ունեցած աճուրդում վաճառվել է հին մեքենաների համար ռեկորդային գնով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Local-ը:
Գնորդը մեքենայի համար 212.8 հազար շվեյցարական ֆրանկ է վճարել (շուրջ 216 հազար դոլար)՝ 65-75 հազար ֆրանկ մեկնարկային գնի պարագայում:
Բոուիին պատկանած Volvo-ն թողարկվել է 1981 թվականին: Երաժիշտը մեքենան օգտագործել է մինչեւ 1998 թվականը: Այդ ընթացքում մեքենան ընդամենը 53 հազար կմ է անցել, ինչը, փորձագետների կարծիքով, ազդել է գնի վրա:
David Bowie's luxury Volvo sells for record price https://t.co/v1ReIIe2Hz pic.twitter.com/wmTVvayNiP
— The Local Sweden (@TheLocalSweden) 4 января 2018 г.