News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի տարածքում 90 ատոմային ռումբ կա: Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժողովրդահանարպետական» կուսակցության պատգամավոր Շոքրի Ալեքդաղը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը սառը պատերազմի ժամանակ նախկին ԽՍՀՄ-ից պաշտպանվելու անվան տակ Թուրքիայի տարածքում 90 ատոմային ռումբ է տեղադրել՝ Բ 61 մոդելի: Թուրք պատգամավորն այս կապակցությամբ  բացատրություններ է պահանջել երկրի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուից:

Նա հիշեցրել է, որ WikiLeaks-ում նշվում է Գերմանիայում ԱՄՆ դեսպանի 2009-ի նոյեմբերի 12-ին թվագրված գաղտնի զեկույցի մասին, որտեղ խոսվում է Թուրքիայում այդ 90 ատոմային ռումբերի առկայության մասին: Նրա խոսքով, ռումբերի առկայությունը հաստատել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, հաղորդում է ТРТ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ