News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անցած տարի աշխարհում սպանվել է 23 միսիոներ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Fides կաթոլիկ տեղեկատվական գործակալության հրապարակած զեկույցում: Ութերորդ տարին անընդմեջ ամենամեծ թվով զոհերը ԱՄՆ-ում են գրանցվել, որտեղ զոհվել է քահանայական 11 աշխատակից՝ 8 քահանա, 1 կուսակրով եւ 5 աշխարհական: Ասիայում զոհվել է քահանա եւ աշխարհական: Գործակալության տեղեկություններով՝ 2000-ից 2016 թվականը սպանվել է 424 քահանա, այդ թվում՝ 5 եպիսկոպոս:

Fides-ի ամենամյա ցանկն արդեն վաղուց ներառում է ոչ միայն միսիոներներին, այլ նաեւ հոտի այլ ծառայողների, որոնք զոհվել են բռնության հետեւանքով եւ ոչ միայն «հավատի հանդեպ ատելության պատճառով»: Ուստի գործակալությունը նախընտրում է չկիրառել «նահատակ» բառը, որ չառնչվի նրանցից ոմանց վերաբերյալ եկեղեցու պաշտոնական դիտողություններին:

«Նրանցից շատերը զոհվել են կողոպուտի կամ գողության փորձերի ժամանակ, որոնք կատարվել են նաեւ առանձնապես դաժանաբար,- նշված է զեկույցում: - Դա հաճախ տեղի է ունենում տնտեսական եւ մշակութային աղքատության, բարոյական եւ էկոլոգիական դեգրադացիայի պայմաններում, երբ բռնությունը եւ չարաշահումներն ընդունվում են որպես վարքի կանոններ՝ կյանքի եւ մարդու որեւէ իրավունքի նկատմամբ հարգանքի բացարձակ բացակայության պայմաններում: Աշխարհագրական բոլոր լայնություններում քահանաները, կուսակրոնները եւ աշխարհականները սովորական մարդկանց նման առօրյա կյանքով են ապրում՝ նրանց որպես հույսի նշան տալով իրենց  ավետարանական հատուկ արժեքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ