News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2017 թվականին Հայաստանի աշխատաշուկայում պահանջված են եղել նախնական մասնագիտական կրթություն ունեցողները: NEWS.am-ին Զբաղվածության պետական գործակալությունից հայտնում են, որ հիմնականում պահանջված են եղել վաճառողներ եւ ապրանքներ ցուցադրողներ, սննդի արդյունաբերության, տրանսպորտի բնագավառի, մանածագործական արդյունաբերության բանվորներ, տնային տնտեսության վարման ծառայություններ մատուցող, հանրային սննդի կազմակերպությունների աշխատողները, շինարար-տեղակայողներ, գործիքագործ-փականագործներ, հաստոցավարներ, կարգաբերողները, վարորդներ:

2017թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ զբաղվածության կարգավորման պետական ծրագրով իրականացվել են հետեւյալ ծրագրերը.

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 913 անձ, նրանցից 634-ը կին է, 386-ը՝ երիտասարդ, 31-ը՝ հաշմանդամ:

«Ձեռքբերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 426 անձ, որից 374-ը՝ կին, 409-ը՝ երիտասարդ, 10-ը՝ հաշմանդամ:

«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագիրը իրականցնելու 500 անձի համար կազմակերպվել է մրցույթ, սակայն պայմանագիր է կնքվել 172 գործազուրկի հետ: Նախատեսվում է ուսուցում իրականացնել աշխատաշուկայում պահանջարկված 34 մասնագիտությունների գծով:

Տարեսկզբից կազմակերպվել է 11 տոնավաճառ՝ Կապան, Սիսիան, Արտաշատ, Գյումրի, Աշտարակ, Երեւան, Վանաձոր, Աբովյան, Արմավիր, Հրազդան, Սեւան քաղաքներում, որոնցում մասնակցել է 345 գործատու, 11082 աշխատանք փնտրող: Տոնավաճառներին մասնակցած գործատուների կողմից ներկայացվել է 1894 թափուր աշխատատեղ: Առաջիկայում նրանց կողմից սպասվում է ստեղծել 1191 նոր աշխատատեղ: Ծրագրի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 411 աշխատանք փնտրող, որոնցից 132-ը հաշվառված են եղել ԶՏՆ-ներում:

Տպել
Ամենաշատ