News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փհենյանն ուղարկել է իր պատվիրակության անդամների ցուցակը, որոնք մասնակցելու են Սեուլի հետ բարձր մակարդակով բանակցություններին, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Հարավային Կորեայի միավորման նախարարությանը:

Վերջին 2 տարում առաջին հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ հունվարի 9-ին: Բանակցությունները կվարվեն ապառազմականացված գոտում՝ Փհանմունջոմ բնակավայրում: Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները եւ Փյոնչհանում անցկացվելիք Օլիմպիական խաղերին հյուսիսկորեացի մարզիկների մասնակցության հնարավորության հարցը:

Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը կղեկավարի միջկորեական գործերով հյուսիսկորեական գործակալության ղեկավար Ռի Սոն Հվոնը: Փհենյանը Սեուլին հայտնել է, որ նրան կուղեկցեն եւս 4 պաշտոնյաներ՝ ներառյալ սպորտի պատասխանատուները:

Միավորման նախարարությունից հայտնել են, որ առաջիկա հանդիպման մանրամասները կքննարկվեն միջկորեական թեժ գծի միջոցով, չնայած Օլիմպիական խաղերին Հյուսիսային Կորեայի մասնակցության հարցը քննարկումներում, հավանաբար, կգերակայի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ