News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արաբական երկրները մտադիր են ակտիվացնել դիվանագիտական ջանքերը, որպեսզի ՄԱԿ-ին համոզեն Պաղեստինը ճանաչել՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Այս մասին հայտարարել է Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադին, փոխանցում է Reuters-ը: 

Նախօրեին Ամմանում տեղի է ունեցել 6 արաբական երկրների ԱԳ նախարարների հանդիպում՝ քննարկելու համար նախկինում Արաբական պետությունների լիգայի ընդունած որոշումների իրականացման ընթացքը՝ ի պատասխան Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահի որոշմանը:

Կոմիտեն, որի մեջ են մտնում Եգիպտոսը, Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Պաղեստինը եւ Հորդանանը, ստեղծվել է Դոնալդ Թրամփի որոշումից կարճ ժամանակ անց Կահիրեում տեղի ունեցած ԱՊԼ արտահերթ նիստից հետո:

ԱՊԼ-ն կարծում է, որ Թրամփի քայլը բռնություն է հրահրում ամբողջ տարածաշրջանում, եւ Թրամփի հայտարարությունը «միջազգային իրավունքի վտանգավոր խախտում» է համարում, որն իրավաբանական ուժ չունի:

Սաֆադիի խոսքով՝ նախրարները մտադիր են այս ամսվա վերջին ԱՊԼ գագաթնաժողովի ժամանակ քայլերի շարք առաջարկել: «Մենք այդ որոշմանը կհակազդենք  ՄԱԿ-ում Պաղեստինի պետությունը 1967 թվականի սահմաններով, որպես նրա մայրաքաղաք Արեւելյան Երուսաղեմով ճանաչելու մասին բանաձեւի ընդունման միջոցով»,- ասել է Սաֆադին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ