News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 22
Տեսնել լրահոսը

2017 թվականին գերմանական Volkswagen-ը ռեկորդային քանակությամբ մեքենաներ է վաճառել: Այս մասին հայտնում է Bild am Sonntag թերթը: Անցյալ տարի ավտոարտադրողն ավելի քան 10,5 միլիոն մեքենա է վաճառել, ինչը 200 հազարով գերազանցում է 2016 թվականի համաշխարհային ռեկորդը:

Վաճառքի ստույգ տվյալները կհրապարակվեն մոտ ապագայում: VW- ն ակնկալում է, որ վերջնական հաշվարկից հետո վաճառված ավտոմեքենաների թիվը կկազմի 10.7 մլն միավոր: Ըստ կանխատեսումների՝ ռեկորդային կարող է լինել նաեւ ընկերության՝ անցյալ տարվա ընթացքում գրանցված շրջանառությունը. Չինաստանում աճող պահանջարկի եւ մի շարք այլ գործոնների շնորհիվ ակնկալվում է, որ ընկերությունը առաջին անգամ կհաղթահարի 220 միլիարդ եվրոյի շեմը: 2016 թվականին կոնցեռնի շրջանառությունը կազմել էր 217.3 միլիարդ եվրո:

2017 թվականի արդյունքներով`գերմանական ավտոկոնցեռնի ամենավաճառվող ապրանքանիշերից են Skoda-ն, Seat-ը եւ VW-ն: Իսկ Audi ապրանքանիշի ավտոմեքենաները, ընդհակառակը, սպասվածից քիչ են վաճառվել:

Անցյալ տարի VW-ին արդեն իսկ հաջողվել էր առաջ անցնել իր ճապոնական մրցակցից՝ Toyota-ից, որը 2016 թվականին 10.31 միլիոն ավտոմեքենա էր վաճառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Toyota Prius-ի վրա 6 վոլտանոց գնդացիր են տեղադրել
Ապամոնտաժվել են հետեւի նստատեղերը եւ սրահում գնդացիրի համար կոշտ խողովակավոր կարկաս են տեղադրել...
Nissan-ի ղեկավար Կառլոս Գոնին մինչեւ 10 տարվա բանտարկություն է սպառնում
Նա նաեւ տվել է դատախազության հետ լիակատար համագործակցության երաշխիքներ…
Nissan-ը աշխատանքից ազատել է ֆինանսական խարդախությունների մեջ կասկածվող թոփ-մենեջերներին
Նա ափսոսանք է հայտնել, որ ընկերությունը չի արդարացրել իր բաժնետերերի վստահությունը․․․
Տոկիոյի դատախազությունը Nissan–ի ղեկավարից հետո կալանավորել է ընկերության տնօրենների խորհրդի անդամին. լրատվամիջոց
Գոնին մեղադրում են, մասնավորապես, սեփական վճարումների միտումնավոր նվազեցման մեջ հարկերի վճարումից խուսափելու համար...
Hyundai Santa Fe-ի երկարությունը հասցրել են հինգ մետրի
Սակայն սրահում ամենահետաքրքիրը վարորդի նույնականացումն է․․․
Honda-ն նոր քրոսովեր է ցուցադրել
Ավտոմեքենայի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 28-ին Լոս Անջելեսի ավտոսրահում․․․
Ամենաշատ
Partner news