Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի փաստաբան Ադել Հայդարին հերքել է նրա ձերբակալության մասին մի շարք լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Erem news-ը:
«Իմ պաշտպանյալ, նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Բուշեր այցելության ժամանակ ձերբակալության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- պարբերականին հայտնել է փաստաբանը:
Ավելի վաղ արաբական Al-Quds Al-Arabi-ն, վկայակոչելով Թեհրանի սեփական աղբյուրներին, հաղորդել էր, որ Ահմադինեժադին ձերբակալել են երկրում բողոքի ցույցերին սատարելու համար: Նշվում էր, որ նախկին նախագահը ձերբակալվել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հավանությամբ:




























