News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանում տեղի ունեցող ցույցերը հրահրվում են այն երկրների կողմից, որոնք կոնկրետ խնդիրներ ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի տնօրեն Արա Շահնազարյանը՝ անդրադառնալով այս օրերին Իրանում տեղի ունեցող ցույցերին: Նա նշեց, որ երկրում իրավիճակը հանդարտվել է, բողոքի ցույցերը հանդարտվել են:  Նրա խոսքով, դրանք ուղղորդվում են Ամերիկայի, Արեւմտյան երկրների, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Արաբական ծոցի որոշ երկրների կողմից:

«Ցույցերով բողոքում են երկրում տիրող տնտեսական վիճակից, թանկացումներից, գործազրկությունից, բայց նաեւ հրահրվում են այդ երկրների կողմից:  Իշխանությունները հետեւողական են այն բողոքներին, որոնք կապված են գործազրկության, կենսական հարցերի, թանկացումների, աշխատավարձերի չվճարման հետ: Իշխանություններն ասում են՝ ժողովրդի բողոքներին հետեւելու ենք, բայց եթե անիշխանության է վերածվելու, անարխիայի, թույլ չենք տա»,-ասաց նա:

Արա Շահնազարյանն անդրադառնալով Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի ձերբակալության մասին լուրերին, նշեց. «Ձերբակալության լուրը մի 10 օր առաջ էլի էր տարածվել, որը հերքվեց, հիմա երեկ էլ է տարածվել, որը նորից հերքվեց: Մենք էլ գիտենք այնքան, ինչքան տարածվել է: Ահմադինեժադը տարբեր քաղաքներում եղել է, ելույթներ է ունեցել՝ նշելով, որ պետք է իշխանությունները հետեւողական լինեն բողոքների պահանջների կատարմանը, բայց սահմանները չպետք է անցնել, պետականությանը չպետք է վնասել: Չափավոր է բնականաբար ի ելույթներում, նա ասում է՝ ներկա իշխանությունը նախագահի գլխավորությամբ պետք է ժողովրդի բողոքներին անդրադառնա»:

Ավելի վաղ արաբական Al-Quds Al-Arabi-ն, վկայակոչելով Թեհրանի սեփական աղբյուրներին, հաղորդել էր, որ Ահմադինեժադին ձերբակալել են երկրում բողոքի ցույցերին սատարելու համար: Նշվում էր, որ նախկին նախագահը ձերբակալվել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հավանությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ