News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի ներկայացուցիչները եւ ԵՄ երեք երկրները մտադիր են խորհրդակցական հանդիպում անցկացնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը, փոխանցում է IRNA գործակալությունը:

Զարիֆի խոսքով՝ հանդիպումը նվիրված կլինի Միացյալ Նահանգների՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի հանդեպ ապակառուցողական քաղաքականությանը:

Հանդիպման հնարավոր  օրը եւ վայրը դեռ չեն նշվում:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 14-ին Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցնյակը»(Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա եւ Գերմանիա) պատմական համաձայնագիր էին կնքել Իրանի ատոմի երկար տարիների խնդրի լուծման վեաբերյալ. ընդունվել էր Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր (VHAP), որի իրագործումը հանում էր Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից նախկինում ընդունված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները:

Նշենք նաեւ, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը խստորեն քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից` այն անվանելով «ամենավատ գործարքը» Միացյալ նահանգների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ