News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եգիպտոս հանգստանալ մեկնելու փոխարեն մի քանի ընտանիք Ամանորը դիմավորել է «Զվարթնոց» օդանավակայանում, երբ պարզել է, որ իրենք խաբեության զոհ են դարձել:

NEWS.am-ի հետ զրույցում զբոսաշրջիկներից Լիլիթ Վարդանյանը պատմեց, որ իր եւ եղբոր ընտանիքներն Ամանորյա փաթեթներն ամրագրել է դեռեւս օգոստոսին «Պրոգրեսսիվ թրավելի» միջոցով:

«Երկու ընտանիքի համար մենք 7 հազար դոլար ենք տվել: Դեկտեմբերի 31-ին առավոտյան մեկ այլ տուրիստական ընկերությունից մեզ զանգեցին եւ ասացին, որ «Պրոգրեսսիվ թրավելից» մեզ կեղծ թղթեր են տվել, որոնցով չենք կարողանա մեկնել Եգիպտոս: Մենք զանգեցինք տնօրենին, նա էլ վստահեցրեց, թե թռնելու եք, անպայման գնացեք օդանավակայան, մենք գնացինք, ամբողջ գիշերն անցկացրինք այնտեղ, բայց չկարողացանք մեկնել, որովհետեւ կեղծ թղթեր էին մեզ տվել, մեր անունները ոչ մի տեղ չկար: Միայն այդ օրը 22 ընտանիք չկարողացավ մեկնել»,- պատմեց Լիլիթ Վարդանյանը:

Խաբված ընտանիքներն արդեն դիմել են իրավապահ մարմիններին եւ հաղորդում ներկայացրել: «Պրոգրեսսիվ թրավել» ընկերության տնօրեն Ռոզիտա Պապովան մեզ հետ զրույցում, սակայն, պնդեց, որ իրականում ինքն է խաբեության զոհ դարձել. «Մենք արդեն փաստաթղթերն ենք պատրաստել, որ դիմենք դատարան, վճարման անդորրագրերն ունենք: Մենք ենք խաբեության զոհ դարձել, քանի որ դիմել էինք երրորդ կողմի, որն էլ յուրացրել է գումարներն ու տոմսերը վերավաճառել: «Պրոգրեսսիվ թրավելը» բարձր ռեյտինգով տուրիստական կազմակերպություն է, մեծ գումարներ եմ վստահել եւ քաշվել եմ: Այն ընկերությունը, որին ես դիմել էի, 2 տարի է՝ ինչ գործում է, բոլոր վճարումներն արել ենք, անդորրագրերն ունենք, դրա համար էլ ես դեկտեմբերի 31-ին բոլորին ասել եմ՝ գնացեք հանգիստ եւ թռեք: Էդքանից հետո այդ ընկերությունը տոմսերի մի մասը վերավաճառել է մեր հաճախորդներին»:

Ընկերության տնօրենը նշեց նաեւ, որ 6 ընտանիք է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ