News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Արցախում շփման գծում հունվարի 7-ին զոհված 19-ամյա Վաչե Չիլինգարյանը հակառակորդի դիպուկահարի կրակոցի արդյունքում է զոհվել: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Նա նշեց, որ ժամկետային զինծառայողը ոչ մի խախտում թույլ չի տվել եւ դիպուկահարի կրակոցի արդյունքում է մահացել: Մովսես Հակոբյանի խոսքով, կա նաեւ երկու վիրավոր, որոնք թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել, վիճակները բավարար է: նա նշեց, որ հրամանատարը գնացել է զինծառայողին օգնություն ցուցաբերելու, բայց վիրավորվել է: Մեկ այլ զինծառայող էլ վիրավորում է ստացել մեքենայում՝ դեպքի վայր շտապելիս հայտնվելով կրակի տակ:

«Ուզում եմ առանձնացնել սպայի սխրագործությունը, որ մեկ վայրկյան չի մտածել, նետվել է իր զինվորի կյանքը փրկելու համար, բայց նորից փաստեմ, որ այդ զինվորը որեւէ խախտում չի արել: Հակառակորդը անընդհատ ձեւեր, մեթոդներ է փնտրում մեր զինծառայողներին խոցելու»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ այս պահին շփման գծում իրավիճակը հանգիստ է:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 7-ին ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Վաչե Չիլինգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ