News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Կենտրոնական հավաքակայանում այսօր՝ հունվարի 8-ին  մեկնարկել է 2018 թվականի առաջին զորակոչը։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշեց, որ կա 167 նորակոչիկ (ֆոտոռեպորտաժ

Նրա խոսքով՝ «Ես եմ» ծրագրով  ծառայության է մեկնում 120 նորակոչիկ։ Նրանք ծառայելու են առանձին զորամասերում, քանի որ ծառայության են մեկնում տարբեր պայմաններով։

Կենտրոնական հավաքակայանի դիմաց հավաքվել են նորակոչիկների հարազատները նրանց բանակ ճանապարհելու համար։

Հիշեցնենք, որ «Ես եմ» ծրագրով զորակոչիկները իրավունք են ստանում անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային, որը տեւելու է 3 տարի, որից ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում եւ երկու շաբաթ` առաջնագծում: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ