News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի դիմաց աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման եւ դրանց վերագրանցման արգելքի դեմ բողոքի ակցիա անկացվեց: Նշենք, որ ավելի վաղ կազմակերպված բողոքի ակցիաների արդյունքում կառավարությունը հրաժարվեց արդեն ներմուծված աջակողմյան ղեկով ավտոմեքենաների վերագրանցման արգելքի գաղափարից:

Ցուցարարների մոտ դուրս եկավ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը: Բողոքի ակցիայի մասնակիցները բավական հուզական ձեւով ներկայացրեցին իրենց տեսակետը, հետաքրքրվեցին արգելքի գիտական հիմնավորումներով՝ հիշեցնելով, որ ներկայացվում են տվյալներ ավտովթարների մասին, սակայն չեն ներկայացվում ապահովագրական ընկերությունների տվյալները: Միեւնույն ժամանակ, ցուցարարները հանդիպում են պահանջել նախարարի կամ վարչապետի հետ:

«Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գեւորգ Աճեմյանը շեշտել է, որ չնայած այն հանգամանքին, որ հիմնական պահանջներից մեկը բավարարվել է՝ արդեն ներմուծված մեքենաների գրանցման արգելքը հանվել է, նախաձեռնությունը կշարունակի պայքարել աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի չեղարկման համար:

Հունվարի 12-ին կայանալիք ՀՀ կառավարության նիստին նախաձեռնությունը կներկայացնի իր առաջարկները, ընդ որում, նախաձեռնության մասնակիցները կտրականապես համաձայն չեն ներմուծման արգելքի՝ ապրիլի 1-ից ուժի մեջ մտնելու մտադրության հետ: Ներկայումս «Աջ ղեկ» նախաձեռնությունը մտադիր է իրավիճակի եւ հետագա քայլերի ներքին քննարկում կազմակերպել: Կայացված որոշումները կհրապարակվեն նախաձեռնության ֆեյսբության էջին ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ