ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն անիմաստ է համարում նախարար Վիգեն Սարգսյանի՝ Ջրօրհնեքի Խաչի կնքահայր լինելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տեղ գտած անլուրջ գրառումներին մեկնաբանություն տալը։ Այսօր՝ հունվարի 8-ին, Հանրապետական կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցւոմ փոխնախարարը նշեց, որ
«Պաշտպանության նախարարի առաջնորդությամբ այս տարվա համար խաչի ներդրումը զինված ուժեր՝ բարոյահոգեբանական միջավայրի զարգացման, ամրապնդման քայլերից մեկն է, որը շատ կարեւոր է։ Ով ինչ գրառում ուզում է՝ թող անի, յուրաքանչյուրն իր մտքի թռիչքի ոչ այդքան բարձր բացարձակ արժեքով։ Այն ավանդույթները, որոնք ստեղծվել են հայ առաքելական եկեղեցու եւ զինված ուժերի միջեւ, միայն դրական լիցքեր են փոխանցում մեր զինված ուժերին»,- ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանի՝ Ջրօրհնեքի Խաչի կնքահայր լինելու փաստը համացանցում բազմաթիվ քննադատությունների առիթ է դարձել:
.jpg)
.jpg)











