News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հրեա ուսանողների համաշխարհային միությունը (WUJS) Իսրայելում անցկացված 44-րդ Համաշխարհային կոնգրեսում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հիմնական զեկուցողներից մեկը, որն աջակցել է բանաձեւին, հրեական ծագմամբ ավստրալացի փաստաբան Արիել Զոհարն է, հայտնում է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն:

Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը շնորհակալություն է հայտնել WUJS-ին մարդու իրավունքների վերաբերյալ այս կարեւոր հայտարարության համար: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Արիել Զոհարին եւ Հրեա ուսանողների համաշխարհային միության նրա գործընկերներին բանաձեւի ընդունման համար, որը ոչ միայն Օսմանյան Թուրքիայում հայերի, հույների եւ ասորիների դեմ իրագործված ցեղասպանությունն է ճանաչում, այլեւ դատապարտում է եւ մերժում ցեղասպանության պատմական իրողության ժխտման, խեղաթյուրման կամ անտեսելու ցանկացած փորձ»,- հայտարարել է Կայսերյանը:

Նրա խոսքով՝ այս կազմակերպության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կառավարությանը եւ այլ երկրներին, ինչպիսին Ավստրալիան է, հզոր մեսիջ է. այն ցույց է տալիս, որ մարդու իրավունքները  հանուն դիվանագիտական շահի չպետք է բանակցությունների առարկա լինեն՝ անկախ հանգամանքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ