Apple-ի երկու ներդրողները՝ Jana Partners եւ Teachers' Retirement System ընկերությունները կոչ են արել տեխնոլոգիական հսկային մտածել, թե ինչպես կարելի է պայքարել iPhone-ներից երեխաների կախվածության դեմ։ Այսպիսի կոչերով նրանք բաց նամակ են հղել ընկերությանը, հաղորդում է Associated Press-ը:

Բացի այդ, ներդրողներն անհրաժեշտ են համարում ստեղծել փորձագիտական խորհուրդ, որում կընդգրկվեն մանկական զարգացման հարցերով  մասնագետներ, եւ կոչ է անում Apple-ին տեղեկատվությամբ կիսվել հետազոտողների հետ:

Ընկերությունների մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկվում է  սմարթֆոններում ներդնել ավելի շատ գործիքներ ծնողների համար, որոնք կօգնեն վերահսկել երեխաների առողջությունը: