News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Great Internet Mersenne Prime Search (GIMPS) նախագծի մասնակիցները հայտարարել են նոր ամենամեծ պարզ թվի բացահայտման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թիվը ներառում է  23249425 թվանշանները, որը դժվար է տեսականորեն արտահայտել, ուստի  թիվը նշանակել են  M77232917-ով: Սա GIMPS-ի մասնակիցների կողմից հայտնաբերված 14-րդ պարզ թիվն է:

Բացահայտումը կատարել է Թենեսի նահանգի բնակիչ Ջոնաթան Փեյսը, որից հետո մյուս մասնակիցները ստուգել են այն իրենց համակարգիչներում։

Պարզ թիվը բաժանվում է միայն մեկի ու իր վրա։  Այս թվերի հաջորդականությունը սկսվում է հետեւյալ կերպ ՝ 2,3,5,7, 11, 13, 17, 19, 23 եւ այդպես շարունակ։ Այս շղթայի վերջին թիվը բացահայտվել էր 2016 թվականի հունվարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ