News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մեկ անձի մահվան պատճառ դարձած՝ 2018 թվականի հունվարի 8-ին Երեւանում տեղի ունեցած, ավտովթարի դեպքի առթիվ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի եւ Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի եւ «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել  երթեւեկելի գոտուց եւ հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետեւանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Դավթյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղեւոր Խ.Գասպարյանը տեղափոխվել բժշկական կենտրոն։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղեւորները։

Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:

Նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 04:13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում բախվել են «Toyota Corolla» մակնիշի 243 II 02 համարանիշի (վարորդ՝ Արեգ Դ.) եւ «BMW X6» մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արեգ Դ.-ն տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 34-ամյա Խաչիկ Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

BMW X 6-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն ժամեր անց ներկայացել է ոստիկանություն: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, BMW X 6-ը վարել է հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը:

Մահացած Արեգ Դավթյանն ու վիրավոր Խաչիկ Գասպարյանը ծառայության մեջ են եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ