News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 31-ի գիշերը Լաբինսկի շրջանի  Ուստ Լադոժսկի ավանի  «Օգոնյոկ» սրճարանում սպանված հայերն այլոց ծեծկռտուքի պատահական զոհերն են դարձել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի շրջանային բաժանմունքի ներկայացուցիչներից Ալեքսեյ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հետագայում ձերբակալված 32-ամյա եւ 34-ամյա  բնակիչների  եւ ազգությամբ գնչուի  միջեւ  «Օգոնյոկ» սրճարանում կոնֆլիկտ էր առաջացել։ Կոնֆլիկտի պատճառն աղջիկ է եղել։  Տղամարդիկ հեռացել են, եւ նրանցից մեկը 2 ժամ անց վերադարձել է նույն սրճարան, բայց արդեն հրաձգային զենքով եւ կրակ է բացել ներկաների վրա։ Զոհվել է երկու հայ, որոնք ծագած կոնֆլիկտի հետ առնչություն չեն ունեցել։  Նրանցից մեկը սրճարանի դիջեյն էր, իսկ մյուսը սովորական այցելու։ Հաշվեհարդարից հետո տղամարդը դուրս է եկել սրճարանից եւ կրակել իր մեքենայում գտնվող 18-ամյա մի  երիտասարդի։ Պարզվել է, որ երիտասարդը  ազգությամբ գնչու  է եղել։

Հովհաննիսյանի կարծիքով՝  տղամարդը, ըստ երեւույթին, չի տարբերակել այցելուներին ըստ  ազգային պատկանելության եւ կրակել է բոլոր «սեւերի» ուղղությամբ։

Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչը համարում է, որ տղամարդը հարբած է եղել, քանի որ սթափ մարդը ունակ չէ նման ծանրագույն հանցագործություններ գործել։

Ալեքսեյ Հովհաննիսյանը ընդգծել է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի շրջանային վարչության Ուստ Լաբինսկիի  բաժանմունքը  շարունակում է քրեական գործի հետաքննությունը եւ չի հաղորդում որեւէ լրացուցիչ տեղեկություն։

Նշենք, որ սպանության մեջ մեղադրվողի դստեր նկատմամբ սպանվածների կատարված հանցագործության մասին տեղեկությունները չեն հաստատվում ո՛չ ամբաստանյալների ցուցմունքներով, ո՛չ  քրեական գործի այլ նյութերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ