Նյու Յորքի Trump Tower շենքում բռնկված հրդեհի հետեւանքով երկու մարդ է տուժել, հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկնաքերի տանիքին օդափոխության համակարգում բռնկված հրդեհը տեղայնացվել է: Հրդեհի մարման աշխատանքներին ավելի քան 100 հրշեջ է մասնակցում: Նախագահ Դոնալդ Թրամփը հրդեհի պահին շենքում չէր: