News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է զենքի գործադրմամբ վարկային կազմակերպության աշխատակցուհու վրա ավազակային հարձակում կատարելու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ 2017թ.-ի նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության ծառայող` ոստիկանության կրթահամալիրի ուսանող Փայլակ Մարտիրոսյանը, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, դեմքը դիմակով քողարկած մտել է Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող «Վարկս էյ էմ» կազմակերպության մասնաճյուղ, հարձակում գործել դրամարկղի աշխատակցուհու վրա ու զենքի գործադրմամբ, վերջինիս կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել եւ հափշտակել է դրամարկղում առկա զգալի չափի` 292.000 ՀՀ դրամ գումարը, այնուհետեւ դիմել փախուստի:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Փայլակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Ամենաշատ