News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության հրապարակը:

Հրապարակում տեղադրվել է Իջեւանից գեղանկարիչ Գոռ Դավթյանի հեղինակած հայ կնոջ քանդակը, որը  որպես երախտագիտության նշան նա նվիրել է քաղաքին, հաղորդում է Prensa Armenia-ն:

2015 թվականի դեկտեմբերին ընդունված բանաձեւի համաձայն՝ այս նախագիծը մշակվել է Հայաստանի դեսպանատան եւ Մալդոնադոյի քաղաքապետարանի հետ համատեղ:

Բացման արարողությանը ներկա էին Մալդոնադոյի քաղաքապետ Անդրես Բերենսը, Պունտա դել Էստեի քաղաքապետ Անդրես Ժաֆիֆը եւ Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում եւ Պերուում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանի հետ, Ուրուգվայի Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը եւ Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները:

Երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հրապարակի բացումը  տեղի ունեցավ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության եւ  Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի եւ Ուրուգվայի հայկական սփյուռքի 100-ամյակի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ