News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կիրակի ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 տանող հրթիռով արձակված ԱՄՆ գաղտնի արբանյակը, որը Zuma ծածկագրաին նշում ուներ, չի հասել հաշվարկված ուղեծրին եւ կործանվել է օվկիանոս ընկնելիս, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով

ԱՄՆ պաշտոնատար անձանց տեղեկատվությունը, որոնք ճեպազրույցի ժամանակ իրազեկվել են անհաջող արձակման մասին: Zuma-ն չի կարողացել ժամանակին անջատվել տանող հրթիռի երկրորդ աստիճանից եւ կա՛մ տիեզերքում է կործանվել՝ չհասնելով հաշվարկված ուղեծրին, կա՛մ կործանվել է օվիկանոսն ընկնելիս: ԱՄՆ զինված ուժերը ելնում են այն հանգամանքից, որ արբանյակը «հաշվեկշռից դուրս է գրվել»:

Reuters-ի աղբյուրների տեղեկություններով՝ սկսվել է տեղի ունեցածի հետաքննություն: Նախնական տվյալները ցույց են տալիս, որ արբանյակը չի կորել ինչ-որ մեկի դիվերսիայի կամ չարամտության հետեւանքով: SpaceX-ում հրաժարվել են տեղի ունեցածը մեկնաբանել: «Մենք նման կարգի առաքելությունները չենք մեկնաբանում: Սակայն տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Falcon 9-ը նորմալ է գործել»,- հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Գլիսոնը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրթիռն արձակվել է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվարդանի ԱՄՆ ՌՕՈՒ բազայից կիրակի, տեղական ժամանակով մոտ 20:00-ին: Նախապես մեկնարկը ծրագրված էր 2017-ի նոյեմբերին, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել էր հունվարի 5-ին: Այնուհետեւ կրկին հետաձգվել էր օդերեւութաբանական վատ պայմանների պատճառով:

Արբանյակի նշանակության մասին տեղեկություններ չեն հրապարակվում, ինչպես լինում է տիեզերք դուրս բերվող գաղտնի սարքերի դեպքում: SpaceX-ին որպես հրթիռի արձակող եւ արտադրող ընտրել էր ԱՄՆ պաշտպանության նախարարության  Northrop Grumman կապալառու ընկերությունը:

SpaceX-ը ծրագրում է 2018-ին ընդամենը մոտ 30 արձակում իրականացնել: 2017-ին այս ընկերության հրթիռները տիեզերք են ուղարկվել 18 անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ