News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարությունը մտադիր է մոտ ապագայում խստացնել միգրացիոն քաղաքականությունը: Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ դրա արդյունքում 2018 թ. սեպտեմբերին կավարտվի Միացյալ Նահանգներում ապրող Սալվադորի մոտ 200 հազար քաղաքացիների ժամանակավոր կացության թույլտվության  գործողության ժամկետը: Դրանից հետո, նախկինում հատուկ պաշտպանության ներքո գտնվող  աալվադորցիները ստիպված կլինեն կամ լքել երկիրը կամ փաստաթղթեր ներկայացնել մշտական բնակության թույլտվության համար: Այս դիմումները, սակայն, կարող են մերժվել:

Հատուկ կարգավիճակ (Temporary protected status, TPS) սալվադորները ստացել են  2001 թվականին Սալվադորում  տեղի ունեցած  երկու ավերած երկրաշարժերից հետո, որի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ անտուն էին մնացել: 2018 թ.  միգրացիոն ծրագիրը կարող է ավարտվել նաեւ Հոնդուրասի, իսկ 2019 թվականին`Հաիթիի եւ Նիկարագուայի բնակիչների համար:

Ծրագրի ավարտի քննադատները  հայտարարել են, որ այս կերպ Սպիտակ տունը կարող է  բաժանել հազարավոր ընտանիքների: Նշվում է նաեւ, որ Սալվադորի, Հաիթիի եւ Հոնդուրասի քաղաքացիների համար միգրացիոն ծրագրի դադարեցումը կարող է բացասաբար անդրադառնալ ԱՄՆ տնտեսության մի շարք ոլորտների, այդ թվում՝ շինարարության, սննդի վերամշակման, հյուրանոցների եւ ռեստորանների, ինչպես նաեւ հիվանդների վրա, հաղորդում է  «Նեմեցկայա Վոլնա»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ